ABCMEDIA
ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք մատակարարել

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք մատակարարել

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք մատակարարել։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ТАСС-ը։

Նա  հայտնել է, որ Բրյուսելում կայացել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որի ժամանակ ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարը ընդգծել է Ուկրաինային հետևողական աջակցության անհրաժեշտությունը․

«Վերջին օրերին մի քանի երկրներ հայտարարել են Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին, մասնավորապես՝ Կանադան, Ֆինլանդիան և Նորվեգիան, որոնք խոստացել են մատակարարել F-16 ինքնաթիռների սարքավորումներն ու պահեստամասերը, ինչպես նաև ՀՕՊ միջոցներ», – հավելել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգն այս համատեքստում հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հաստատել լրացուցիչ ռազմական օգնություն Կիևին։