Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։
«Հաշվի առնելով քաղաքի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը, շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքը փրկելու նպատակով նման որոշում է կայացվել: Անցնում ենք պաշտպանության՝ ավելի հարմար գծերում»,- նշել է գեներալը։
Ուկրաինացի գեներալը վերջում հույս է հայտնել, որ կվերադարձնեն Ավդեևկա քաղաքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր քաղաքի ամբողջական գրավման մասին։