28 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԻՆ-ը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Հայաստան

ՌԴ ԱԻՆ-ը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Հայաստան

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստան է ուղարկում
40 տոննա հումանիտար բեռ։ Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից
ուղևորվել է Երևան․ ասված է գերատեսչության
տարածած հաղորդագրության մեջ։

«Հումանիտար օգնությունն ուղղված է այն քաղաքացիներին, որոնք հարկադրված
լքել են Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Հումանիտար օգնությունը ներառում է սննդամթերք,
ծածկոցներ, շարժական էլեկտրակայան»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի
նախագահի հանձնարարությամբ և ՌԴ կառավարության պատվերով։

Տեսանյութն՝ այստեղ։