ABCMEDIA
Գազայում պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 29 հազարը

Գազայում պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 29 հազարը

Իսրայելի հարձակումների հետեւանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 29092-ի․ այս  մասին հայտնում է Aljazeera-ն։

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 107 պաղեստինցի է զոհվել։

Ընդհանուր առմամբ տուժել է 69028 մարդ։

Իսրայելական ուժերը թույլ չեն տալիս շտապօգնության մեքենաներին հասնել որոշ վիրավորների և փլատակների տակ մնացած մարդկանց։