ABCMEDIA
Նրանք, որոնք մեր կյանքի նկատմամբ հավակնություն ունեն՝ գերելու, ստրկացնելու,ավելի շա՞տ են սիրում մեր երկիրը, քան մենք․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Նրանք, որոնք մեր կյանքի նկատմամբ հավակնություն ունեն՝ գերելու, ստրկացնելու,ավելի շա՞տ են սիրում մեր երկիրը, քան մենք․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Հատված Հայ Առաքելական
եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից․

 «Մի օր Տեր Աբելի հետ
Արցախից վերադառնում էինք, բարձունքից արդեն երևում էր մեր սրբազան լեռը՝ Արարատը․
լայն ճանապարհը՝ դեպի Արարատ գնոցող, դեպի Իգդիր, դեպի Բայազետ՝ ամբողջ ճանապարհը լուսավորված։

 Այդ զգացմունքի մեջ,
ցավալի զգացմունքի մեջ ես հետևյալն էի մտածում․արդյոք մեր թշնամիները մեր երկիրը մեզնից
ավելի շա՞տ են սիրում, արդյոք դա այդպե՞ս է։

 Արդյոք նրանք, որոնք
մեր կյանքի նկատմամբ հավակնություն ունեն՝ գերելու, ստրկացնելու, ոչնչացնելու, նվաստացնելու,
ավելի շա՞տ են սիրում մերն տունն ու երկիրը, քան մենք։

 Դառն իրականություն
է, որ մեր առջև է։ Արդյոք այդպե՞ս է։

 Արդյոք մեզ համար մեր երկիրը միայն բնակավա՞յր է, որը որ
ժամին ուզում ենք՝ փոխում ենք, որ ժամին ուզում ենք՝ հանձնում ենք, որ ժամին ցանկանում
ենք՝ աղտոտում ենք, որ ժամին ուզում ենք՝ քայքայում ենք, ինչ ուզում ենք, անում ենք
այս ՄԱՅՐ կոչված երկրի ու Հայրենիքի հետ, որը պարզապես հողակտորի հետ չի կապված։ Կապված
է մեր պատվի հետ, մեր հոգևոր արժեքների հետ, մեր ժառանգության հետ, մեր՝ ծնված լինելու
երբեմն դժբախտ իրականության հետ»։