ABCMEDIA
Թուրքերը Անկարայում ու Բաքվում քեֆ են անում, որ այսպիսի մի անորակ ու ստախոս մարդ Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում․   Համբիկ Սասունյան

Թուրքերը Անկարայում ու Բաքվում քեֆ են անում, որ այսպիսի մի անորակ ու ստախոս մարդ Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում․ Համբիկ Սասունյան

Մեր ժողովուրդը սփյուռքի մեջ նաև խանդավառված էր, բայց հիմա կարծես թե 1915 թվականը լինի, այս անգամ՝ հողերի առումով։  Այս մասին այսօր Արցախյան ազատագրական շարժման 36-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանրահավաքի ժաման ակ ասել  է Հայ Դատի մարտիկ Համբիկ Սասունյանը։

«Մեր ժողովրդի հոգեկանը գետին է հասել, և երբ ունես ղեկավար, որ օրը 10 անգամ սուտ է խոսում, այդ տեսակ մարդը չի կարող ղեկավար լինել։ Թուրքերը Անկարայում ու Բաքվում քեֆ են անում, որ այսպիսի մի անորակ ու ստախոս մարդ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Սակայն մենք մեր հույսը չպիտի կտրենք և պիտի պայքարենք մինչև մեր իրավունքները, մեր արժանապատվությունը վերականգնվի և մեր հողերը մեր ձեռքը անցնի, ու պաշտպանենք մեր հայրենիքը», – ասել է Սասունյանը։