ABCMEDIA
Նյու Յորքում Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ միջեկեղեցական աղոթք է կատարվել

Նյու Յորքում Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ միջեկեղեցական աղոթք է կատարվել

Ամերիկայի Միացյալ
Նահանգների Արևելյան Հայոց Թեմ կատարած այցելության առիթով և նկատի ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ.
Արամ Ա. Կաթողիկոսին մասնակցությունը միջեկեղեցական շարժմանը և ունեցած լայն կապերը,
Ազգային Առաջնորդարանը միջեկեղեցական աղոթքի արարողություն է կազմակերպեց Նյու Յորքի
Սբ Լուսավորիչ մայր եկեղեցու մեջ: Վեհափառ Հայրապետի կողքին արարողությանը մասնակցել
են Ամերիկայի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիելյանը և Արևմտյան
Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյանը:

 Ինչպես հայտնում են
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, միջեկեղեցական աղոթքի մաս են կազմել նաև Նյու
Յորքի բոլոր օտար եկեղեցիների ներկայացուցիչները:

 «Հաւատացեալներու ներկայութեան
տեղի ունեցած եկեղեցական այս արարողութիւնը խոր տպաւորութիւն թողուց ներկաներուն եւ
առցանց հետեւողներուն վրայ: Եզակի երեւոյթ էր յատկապէս Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին
«Հաւատով խոստովանիմ» աղօթքի 24 տուներուն ընթերցումը 24 լեզուներով՝ ներկաներուն կողմէ։

 Միջեկեղեցական աղօթքի
աւարտին, առաջնորդ սրբազան հայրը խօսք առնելով՝ հրաւիրեց Վեհափառ Հայրապետը իր պատգամը
փոխանցելու: Նորին Սրբութիւնը անդրադարձաւ միութեան ըմբռնումին ու հրամայականին, ինչպէս
նաեւ միութեան գործնական արտայայտութիւն տալու միջոցներուն: Ան յատկապէս շեշտեց, որ
ներկայ աշխարհին մէջ, երբ քրիստոնեայ հաւատքը վտանգուած է, անհրաժեշտ է մէկ կողմ թողուլ
անցեալէն ժառանգուած դաւանական հարցերը եւ միջ-եկեղեցական գործակցութեան ճամբով հասարակաց
կեցուածքներ որդեգրել քրիստոնէական հաւատքը վտանգող շարժումներուն նկատմամբ:

 Արարողութենէն ետք, եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն»,-
ասվում է հաղորդագրության մեջ: