
Կիպրոսի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի նրանց համատեղ մամուլի ասուլիսը: