27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարրի Կասպարովին ՌԴ-ում ներառել  են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Գարրի Կասպարովին ՌԴ-ում ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, հայազգի Գարրի Կասպարովը Ռուսաստանում ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, տեղեկանում ենք Ռոսֆինմոնիթորինգ-ի պաշտոնական կայքից։

Կասպարովը, ով ավարտել է իր մարզական կարիերան, 2023 թվականի մայիսին Ռուսաստանում ընդգրկվել էր օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը շախմատիստի նկատմամբ 30 հազար ռուբլու տուգանք է կիրառել՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու համար։