19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը հանել է բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանը հանել է բենզինի արտահանման արգելքը

ՌԴ կառավարությունը հանել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որ գործում էր
ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի գործակալությունը՝
հղում տալով ՌԴ էներգետիկայի նախարարությունը։

 «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում
է կայացրել նոյեմբերի 17-ից հանել ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը,
որը սահմանվել էր սեպտեմբերի 21-ին ներքին շուկայում հայրենական ավտոմոբիլային վառելիքի
գնային իրավիճակի կայունացման միջոցառումների շրջանակում»,- ասված է նաարարության տարածած
հաղորդագրության մեջ։