
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։
Նա ընտրվեց 58 կողմ, 42 դեմ ձայների քվեարկության արդյունքում: Նրան այս պաշտոնում առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները։


