Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Միջազգային քրեական դատարանին միանալու իր դիմումը
և անդամ կդառնա փետրվարին: Այս մասին գրում է barrons.com-ը՝ հղում տալով Հաագայի դատարանին։
«Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը
կդառնա Հռոմի ստատուտի մասնակից 124-րդ պետությունը և 19-րդ պետությունն Արևելյան Եվրոպայի
խմբից»,- ասվում է հայտարարության մեջ։