27 Օգս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Վաշինգտոնի փողոցներով գիլիոտինի նմանությամբ սարք տեղափոխող մարդու

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Վաշինգտոնի փողոցներով գիլիոտինի նմանությամբ սարք տեղափոխող մարդու

ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է Վաշինգտոնի փողոցներով գիլիոտինի նմանությամբ սարք տեղափոխող վարորդին գրում է Euronews-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ոստիկանության հաղորդմամբ՝ 35-ամյա Ֆիլան-Թամ-Դույ Լեն ձերբակալվել և մեղադրվում է «վտանգավոր զենք կրելու» համար։

Տղամարդու՝ ապօրինի կայանված պիկապը ոստիկանները նկատել են Քեփիթոլ Հիլլ թաղամասի կենտրոնական հատվածով անցնող գլխավոր ճանապարհներից մեկում:

«Կասկածյալը մեքենայով այստեղ է եկել Կալիֆոռնիայից։ ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունն ուսումնասիրում է կասկածյալի տվյալները՝ պարզելու՝ ինչու է նա եկել Վաշինգտոն», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Կապիտոլիումի ոստիկանության կայքում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է պիկապի թափքում տեղադրված, կարծես իրական չափերի, փայտե գիլիոտին։ Պարզ չէ՝ արդյոք ոստիկանների առգրաված սարքը կիրառելի վիճակում է եղել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ