ՄԱԿ-ի Պարենի
համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ աշխատող 23 հացաբուլկեղենի արտադրամասերից վերջինը
դադարեցրել է գործունեությունը Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՊՀԾ-ի Մերձավոր Արևելքի
և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերին:
«Ներկա պահին Գազայում գրեթե հաց չի մնացել: Այս հակամարտության սկզբում ՊՀԾ-ն հաց
է տրամադրել 400 հազար մարդու: 130 հացաբուլկեղեննի արտադրամասերից միայն մի քանիսը
կարող են հաց թխել 2,2 միլիոն մարդու համար, ովքեր դրա կարիքն ունեն: ՊՀԾ-ի պայմանագրով
23 հացաբուլկեղենի արտադրամաս երեկ դադարեցրել է իր աշխատանքը: Մեր խանութները հայտնում
են, որ կաթնամթերք չի մնացել,10-ից 9-ում ալյուր չկա, 10-ից 8-ում պահածոներ և շշալցված
ջուր չկա»,- ասել է Ֆլեյշերը։
Նրա խոսքով՝ Գազայի բնակչությանը հիմնական սննդով ապահովելու համար օրական 100 բեռնատար
է անհրաժեշտ, մինչդեռ հակամարտության սրման սկզբից ի վեր օրական միջինը 10 բեռնատար
է ժամանել այնտեղ։
«Գազայի գրեթե ողջ բնակչությունը պարենային օգնություն է պահանջում, այսինքն՝ 2,2 միլիոն
մարդ»,- հայտարարել է ՊՀԾ-ի ներկայացուցիչը: