25 Հնս
2024
ABCMEDIA
Կիևի ռեժիմը հարձակումներով փորձում է խաթարել ՌԴ նախագահական ընտրության քվեարկության ընթացքը․ Պուտին

Կիևի ռեժիմը հարձակումներով փորձում է խաթարել ՌԴ նախագահական ընտրության քվեարկության ընթացքը․ Պուտին

Կիևի ռեժիմն իր հարձակումներով փորձում է խաթարել քվեարկության գործընթացը և ահաբեկել մարդկանց սահմանամերձ շրջաններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը.

 

«Ինչպես հայտնի է, այսօր մեր երկրում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկության գործընթացը խափանելու, մարդկանց վախեցնելու նպատակով Կիևի նեոնացիստական ռեժիմը մի շարք հանցավոր ցուցադրական զինված գործողություններ է ծրագրել և փորձում է իրականացնել դրանք»,- նշել է Պուտինը։

 

Նա ընգդծել է, որ առաջին հերթին Կիևը հարվածներ է հասցնում Ռուսաստանում գտնվող խաղաղ բնակավայրերին․ «Կիևին իր հարձակումներով չի խանգարի ընտրությունները»,- եզրափակել է ՌԴ նախագահը։