26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է երկրում ահաբեկչության փորձ կանխելու մասին։ Ենթադրյալ կասկածյալը կին է, որը, ԱԴԾ-ի տվյալներով, ուկրաինական հետախուզության ցուցումով ահաբեկչություն էր ծրագրում Անդրսիբիրյան երկաթուղու վրա։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 1962 թվականին ծնված Ռուսաստանի մի քաղաքացու, ով ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սվերդլովսկի մարզում գտնվող Տրանսսիբիրյան երկաթուղու երկաթուղային հանգույցում՝ Ուկրաինայի ՊՆ-ի  գլխավոր հետախուզական վարչության հանձնարարությամբ։ Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «Ահաբեկչական ակտ» 2-րդ մասի հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասված է  ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։