23 Հնս
2024
ABCMEDIA
Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ անբաժանելի մաս են․ Լավրով

Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ անբաժանելի մաս են․ Լավրով

Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ անբաժանելի մաս են, դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմի և Սևաստոպոլի սեփականության հարցը փակված է, թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է։ Ղրիմը հետագա զարգացման հստակ հեռանկար ունի, Ռուսաստանը լուծել է Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ»,- ասել է նախարարը:

«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հաղթահարել Ուկրաինայից ժառանգած մեծ թվով խնդիրներ: Հետագա զարգացման հստակ հեռանկարով՝ ղրիմցիները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ «10 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի բնակիչները հանրաքվեով ինքնուրույն, գիտակցաբար որոշեցին իրենց ապագան՝ վերամիավորվելով Ռուսաստանի հետ»: