
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը նախագահական ընտրություններում չի սատարի Թրամփին
Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը հրաժարվել է աջակցել Թրամփին 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Փենսն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Սա չպետք է անակնկալ լինի, այս տարի ես չեմ աջակցի Դոնալդ Թրամփին»,-ասել է Փենսը
Նրա խոսքով ՝ ինքը չափազանց հպարտ է թե իր, թե Թրամփի ՝ իշխանության ղեկին գտնվելու ընթացքում ունեցած ձեռքբերումներով, սակայն այժմ իր և Թրամփի միջև խորը տարաձայնություններ կան: Ըստ աղբյուրի՝ Փենսը հրաժարվել է ասել, թե ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հասկացրել է, որ դա Բայդենը չի լինելու:
«Ես երբեք չեմ քվեարկի Ջո Բայդենի օգտին, քանի որ ես հանրապետական եմ»,- ասել է նա։