26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
14 զոհ և վիրավորներ՝ Ռաֆահ քաղաքի ռմբակոծության հետևանքով

14 զոհ և վիրավորներ՝ Ռաֆահ քաղաքի ռմբակոծության հետևանքով

Իսրայելական ուժերը վերջին ժամերին ռմբակոծել են Ռաֆահ քաղաքի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 14 պաղեստինցի։

Իսրայելական օդուժը ռմբակոծել է նաև Գազա քաղաքից արևմուտք գտնվող նավահանգիստը և Գազա քաղաքից արևելք ընկած շրջանները, Գազայի գոտու հյուսիսում գտնվող Ջաբալիա ճամբարը։

Նշենք, որ երեկ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Գազայի գոտու դեմ շարունակվող ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 31726-ի, վիրավորների թիվը 73792 է։