Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել է Իսրայել զենքի արտահանման դադարեցման մասին. տեղեկացնում է Jerusalem post -ը։
Նա ասել է, որ նախնական առաջարկը եղել է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցումը, սակայն հետո այն փոխարինվել է լիակատար արգելքով:
Բանաձևը ներառում է նաև կետ, որը կոչ է անում աջակցել «Պաղեստին պետության ստեղծմանը»՝ Կանադայի միջազգային գործընկերների հետ համաձայնեցված:
Նշենք որ, Կանադայի խորհրդարանը 204 կողմ ձայնով քվեարկել է Իսրայել զենքի արտահանումը դադարեցնելու, մինչդեռ 117-ը՝ Թել Ավիվ զենքի մատակարարման օգտին:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Կացը Կանադայի այս որոշումը որակել է որպես՝ քայլ, որը «խաթարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»՝ ափսոսանք հայտնելով, որ Կանադան դիմել է այս քայլին։
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ Կանադան անցած տարվա վերջին երեք ամիսների ընթացքում Իսրայել է արտահանել 28,5 մլն կանադական դոլարի զենք։