Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու, ոչ էլ՝ որևէ մեկիս վախացնելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իսկ ամենակարևորը՝ դրանով չես կարող կանգնեցնել այն ժողովրդական ցասումը, որը գնալով մեծանում է ու շուտով քեզ սրբելու է ու տանի:
2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ: Մոտ է…», – գրել է Մամիջանյանը։