ABCMEDIA
Հստակ հասկացրել ենք Ադրբեջանին, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո ոչինչ նորմալ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի խաղաղության գործընթացում․ Ջեյմս Օ’Բրայեն

Հստակ հասկացրել ենք Ադրբեջանին, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո ոչինչ նորմալ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի խաղաղության գործընթացում․ Ջեյմս Օ’Բրայեն

Միացյալ
Նահանգները դադարեցրել է ռազմական և այլ օգնության ցուցաբերումը Ադրբեջանին և չեղարկել
է բարձր մակարդակի որոշ այցեր, Վաշինգտոնը ուղերձ է հղել Ադրբեջանին, որ  հարաբերություններում դրական տեղաշարժ չի լինի,
մինչև առաջընթաց չգրանցվի Հայաստանի հետ «խաղաղության» բանակցություններում։ Այս մասին
հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը,
գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք հստակ հասկացրել ենք Ադրբեջանին, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո
ոչինչ նորմալ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի խաղաղության գործընթացում։ Այնպես
որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր՝ Ադրբեջան, դատապարտել ենք Բաքվի
գործողությունները»,- ասել է Օ’Բրայենը։