03 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
-2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վազգեն Սաղաթելյանի դատական նիստը տեղի կունենա 23։00-ին․ փաստաբան

Վազգեն Սաղաթելյանի դատական նիստը տեղի կունենա 23։00-ին․ փաստաբան

Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է Սաղաթելյանի փաստաբան Արմեն Բաբայանը։

«Դատական նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 23:00-ին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդման վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Facebook» սոցիալական էջում գրել էր, որ Նարեկ Սամսոնյանի դատավարությունը ևս տեղի կունենա Շենգավիթի դատարանում։