ABCMEDIA
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի, այդ թվում՝ 3 երեխա։ Այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Հաղորդվում է, որ 75-ի ինքնությունը պարզվել է:

Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ համերգասրահում մահացել է 137 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Հրազենային վնասվածքներից մահացել է 40 մարդ, հրդեհից՝ 45 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 182 մարդ: