ABCMEDIA
«Ազատ խոսքի նկատմամբ այս հարձակումները հակառակ ազդեցությունն են ունենալու իշխող ուժի համար»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին

«Ազատ խոսքի նկատմամբ այս հարձակումները հակառակ ազդեցությունն են ունենալու իշխող ուժի համար»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Ագնեսա Խամոյանը այցելել են քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

«Աննա Գրիգորյանի և Ագնեսա Խամոյանի հետ այսօր Արմավիր ՔԿՀ-ում այցելեցինք ապօրինի կալանքի տակ պահվող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին:

Տղաները լավ էին, շնորհակալություն էին հայտնում այս օրերին իրենց կողքին կանգնողներին և սատարողներին:

Վստահ ենք, որ ազատ խոսքի և մամուլի վրա այս հարձակումները հակառակ ազդեցությունն են ունենալու իշխող ուժի համար, քանի որ նման արարքները միայն բացահայտում են նրանց բռնապետական հակումները և օգնում հասարակությանը՝ տեսնել իրականությունը»,- գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: