ABCMEDIA
Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարել էր Իրանի դեսպանը, չի կայացել

Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարել էր Իրանի դեսպանը, չի կայացել

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Սեյիդ Մուսավիի հայտարարությունը, թե Նովրուզի նախօրեին Իրանի և Ադրբեջանի նախագահները պլանավորում են հանդիպել երկու երկրների սահմաններին, չի իրականացել. գրում է Turan-ը։

Իրանի դեսպանը ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն իրանա-ադրբեջանական սահմանի Խուդաֆերինի կամրջի տարածքում: Այնտեղ տեղի կունենա նաև Խուդաֆերին և Գիզ Գալասա ՀԷԿ-երի հիդրոհանգույցների բացման արարողությունը։