19 Մար
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը․

«Հակառուսականության ալիքի վրա ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել 2024-ի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:

Խնդիրը թերևս չէր մտահոգի, եթե հարցն այսքանով սպառվեր: «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական ներկայությունն ու դերը չնչին են ծառայողների թվաքանակի խիստ ցածր լինելու և իրավական գործիքակազմ չունենալու պատճառով, քանզի ծառայության առումով բոլոր որոշումները կայացվում են ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարության կողմից: Հետևաբար, «Զվարթնոցի» հետ կապված որոշումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ:

Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, փաստացի ստեղծված իրավիճակը վկայում են, որ Ռուսաստանի հետ պառակտող քայլերը շարունակական են լինելու: Այսինքն` հաջորդաբար դադարեցվելու է մեր համագործակցությունը` հանվելու են ռուսական 102-րդ բազան, ինչպես նաև ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը:

Մեր գնահատմամբ՝ Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել հայ-թուրքական պետական սահմանը, այն առանց ՌԴ աջակցության պահել անառիկ: Պատճառներն ավելի քան ակնհայտ են`

-չունենք բավարար քանակով մասնագիտացված ու օժանդակ սպայակազմ: Դրա պատրաստման համար ժամանակ, միջոցներ են պետք,

-հայ-թուրքական սահմանում գործում է դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած ինժեներական կառույցներ և միջոցներ, որոնց պահպանումը, սպասարկումը ոչ միայն ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, այլև այդ կառույցների, միջոցների համար նեղ մասնագիտացված կադրեր,

-ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները,

-անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանն այսօր ստիպված է ինքնուրույն ապահովելել հայ-ադրբեջանական շուրջ 1000 կմ գերլարված սահմանի պահպանության ապահովումը:

Այս ամենը հաշվի չառնելը միանշանակ հանգեցելու է երկրի անվտանգության խաթարման լրջագույն խնդիրների, ընդհուպ պետականության կորստի, ինչը չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք»:

Ռազմագերիներ