ABCMEDIA
Լեհ ֆերմերները ցանկանում են արգելափակել ԵՄ բնապահպանական ծրագրերին կողմնակից պատգամավորների տները

Լեհ ֆերմերները ցանկանում են արգելափակել ԵՄ բնապահպանական ծրագրերին կողմնակից պատգամավորների տները

Լեհ ֆերմերները ցանկանում են արգելափակել այն քաղաքական գործիչների տները, ովքեր աջակցում են Եվրամիության բնապահպանական ծրագրերին (այսպես կոչված՝ Կանաչ գործարք), հայտնում է Radio ZET ռադիոկայանը։

«Ֆերմերները ցանկանում են արգելափակել «Կանաչ գործարքին» համաձայնող պատգամավորների գրասենյակներն ու տները: Նրանք չեն կարողանա տեղաշարժվել և կհայտնվեն բլոկադայի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ լեհ ֆերմերները ի նշան բողոքի գոմաղբ են լցրել մի քանի քաղաքական գործիչների տների, մասնավորապես՝ Սեյմի նախագահ Շիմոն Հոլոնային պատկանող տան վրա։

Փետրվարի սկզբից Լեհաստանում ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան և հրաժարվել Եվրամիության բնապահպանական ծրագրերից, որոնք նախատեսում են մինչև 2050 թվականը մթնոլորտ արտանետումների զրոյականացում։