19 Հլս
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սաստիկ փոթորիկ է մոլեգնել, որի հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Սոցիալական ցանցերում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են քամու սաստիկ պոռթկումների հետևանքները։ Մասնավորապես, վնասվել են քաղաքի փողոցների երկայնքով կայանված մի քանի ավտոմեքենաներ, որոնց վրա ընկել են ծառեր կամ ճյուղեր, ինչպես նաև հանրապետության Ներքին գործերի նախարարության Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության շենքը, որից պոկվել է երեսպատվածքի մի մասը։

Ականատեսների վկայությամբ՝ ավազամրրիկը, որից հետո սկսվել է թույլ անձրև, մոլեգնել է ոչ միայն Բիշքեկում, այլև քաղաքին հարող Չուի մարզի շրջաններում։