ABCMEDIA
Պարտավոր ենք հաղթել տանը. Էդուարդ Սպերցյանը` Ուելսի դեմ խաղի մասին

Պարտավոր ենք հաղթել տանը. Էդուարդ Սպերցյանը` Ուելսի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի
ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարծիքով՝ Եվրոպայի առաջնության
ընտրական փուլի Ուելսի դեմ տնային խաղում հավաքականը պարտավոր է հաղթել:

«Մարտական ենք տրամադրված,
սպասում ենք առաջիկա խաղին: Փորձելու ենք անել այն, ինչ կարողանում ենք: Պետք է վստահ
լինենք մեր ուժերին և պարտավոր ենք հաղթել տանը», –   լրագրողների հետ զրույցում ասել է Սպերցյանը:

Նրա խոսքով` անկախ
հանդիպումից, միշտ էլ մթնոլորտը լարված է լինում. Ֆուտբոլիստները պետք է մնան պրոֆեսիոնալ
և կատարեն իրենց աշխատանքը:

Ֆուտբոլի Եվրոպայի
առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը
Երևանում կընդունի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:  նոյեմբերի 21-ին` վերջին տուրում, Հայաստանի հավաքականն
արտագնա խաղում կմրցի աշխարհի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ: