17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ երկրների միջև առևտուրը հասել է առավելագույնին

ԱՊՀ երկրների միջև առևտուրը հասել է առավելագույնին

Վերջին 8 տարիների ընթացքում ԱՊՀ երկրների փոխադարձ առևտուրը աճել է ավելի քան երկու անգամ՝ 56,7 մլրդ դոլարից հասնելով 118,7 մլրդ դոլարի: Տեղեկացնում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԱՊՀ անդամպետությունների միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում:

Օվերչուկի խոսքով՝ 2023 թվականին ԱՊՀ երկրների միջև առևտուրը հասել է առավելագույնին ԱՊՀ ողջ պատմության ընթացքում։ Այսպես, Հայաստանն ԱՊՀ երկրներ արտահանումն ավելացրել է 14 անգամ (մինչև 3,6 մլրդ դոլար), Ուզբեկստանը՝ 5,6 անգամ (8 մլրդ դոլար), Ղազախստանը՝ 2,3 անգամ (15,7 մլրդ դոլար), Բելառուսը՝ 2,4 անգամ (21,2 մլրդ դոլար), Թուրքմենստանը՝ 7,7 անգամ (2,1 մլրդ դոլար)։ Ռուսաստանն ԱՊՀ երկրների հետ առևտուրն ավելացրել է մինչև 58,8 մլրդ դոլար։

Օվերչուկը նշել է նաև, որ ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է 8,8 տրիլիոն ռուբլու՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելացնելով 5,8 տոկոսով։