Չինաստանի ղեկավարը Բայդենի հրավերով մեկնել է ԱՄՆ
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը այսօր երեկոյան Պեկինից մեկնել է ԱՄՆ։ Այս մասին գրում
է «Սինհուա» գործակալությունը։
ԱՄՆ նախագահի հրավերով Սի Ծինփինը կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության
առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Տեղի կունենա նաև հանդիպում Սան Ֆրանցիսկոյում
Ջո Բայդենի և Սի Ծինփինի միջև։