Դամասկոսում Իրանի դեսպանատան ուղղությամբ արձակված հրթիռներից 11 մարդ է զոհվել
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի դիվանագիտական թաղամասին, որտեղ գտնվում է Իրանի դեսպանատունն ու հյուպատոսությունը։
Թեհրանի տվյալներով՝ զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ։ Իսրայելը չի մեկնաբանում տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի իսրայելական ուժերը F-35 կործանիչներից 6 հրթիռ են արձակել Դամասկոսի արևմտյան Մեզզե թաղամասի վրա: