Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ․ Բլինքենն՝ Ալիևին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ աղբյուրի՝ Բլինքենն Ալիևին ասել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ և դրա հիմնական հարցը ՀՀ-ի տնտեսական զարգացումն է։