ABCMEDIA
Ֆրանսիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։

«Զրույցի ընթացքում Լեկորնուն խստորեն դատապարտել է մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաև համերաշխություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Լեկորնուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին։ հանդես է եկել երկկողմ փոխանակումների ընդլայնման օգտին՝ այս սպառնալիքին դիմակայելու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան տեղեկություն չունի Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության և Ուկրաինայի միջև կապի վերաբերյալ։ Լեկորնյուն նաև կոչ է արել Ռուսաստանին «հրաժարվել այս ահաբեկչության ցանկացած գործիքավորումից»։ Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Կիևին «այնքան երկար և այնքան ինտենսիվ, որքան անհրաժեշտ է գտնում»: