Ռուսաստանը Հայաստանից որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել հարաբերությունները խզելու մտադրության մասին. ՌԴ փոխվարչապետ
Մոսկվան Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել այն մասին, որ վերջինս ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին»,- հայտարարել է Օվերչուկը։