ABCMEDIA
«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ

«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևը հրթիռակոծել է իսրայելական Շլոմի քաղաքը: Այս մասին հայտնում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայությունը և հավելում, որ այդ ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել, գրում է ТАСС-ը։

Շլոմի քաղաքը գտնվում է Արևմտյան Գալիլեայում՝ Լիբանանի սահմանից 1 կմ հեռավորության վրա։

Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։

Հարավային Լիբանանի արևելյան հատվածում լարվածություն է տիրում սահմանի երկայնքով՝ Ռաշայա ալ-Ֆուխար քաղաքի և հարևան Քֆար Շուբա և ալ-Ֆրեյդիս գյուղերի մոտ, որտեղ հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահ»-ի զինյալների և իսրայելցի զինվորների միջև:

Ականատեսների վկայությամբ՝ երկնքում կան իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածում են ցամաքային թիրախներին: