ABCMEDIA
Սիրում եմ Հայաստանը, ուզում եմ խաղալ իմ հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին․ Խորեն Բայրամյան

Սիրում եմ Հայաստանը, ուզում եմ խաղալ իմ հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին․ Խորեն Բայրամյան

«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «RB-Sport»–ի հետ զրույցում անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ տարաձայնություններին և հավաքականի վերջին խաղերին չհրավիրվելուն։

«Պետրակովի հետ տարաձայնություններն ու իմ ապագան Հայաստանի հավաքականո՞ւմ։ Նա մարզիչ է, ես՝ խաղացող, նա է որոշում՝ ում կանչի, ում` ոչ։ Ես պարզապես ուզում եմ ասել , որ սիրում եմ Հայաստանը, ուզում եմ խաղալ իմ հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին»,- ասել է Բայրամյանը։

Ավելի վաղ Պետրակովը հայտարարել էր, որ «Բայրամյանը հավաքականին չմիանալու համար պատճառ է բերել վնասվածքները, բայց խաղացել է «Ռոստովում»»։