22 Սեպ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է  կործանվել,
ինչի հետևանքով 5 զինվորական է զոհվել.  ասված է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ
Օսթինի հայտարարության տեքստում:

«Մենք սգում ենք ԱՄՆ հինգ զինվորականների ողբերգական կորուստը Միջերկրական
ծովում վարժանքների ընթացքում տեղի ունեցած վթարի ժամանակ»,- ասված է Օսթինի հայտարարության
մեջ։

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել օդում վառելիքի լիցքավորման,
այլ ոչ թե ռազմական գործողությունների ընթացքում: