
Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին միջամտության․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մեկնել էր Թեհրան՝ մասնակցելու Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին․ գրում է Mehr-ը։
Ըստ գործակալության՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանությանն ու հայ ժողովրդին՝ իրանցիների վիշտը հարգելու և վշտակցության համար։ Իրանի նախագահն ասել է, որ դա արտացոլում է երկու երկրների պատմական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։
Իրանի նախագահն ասել է նաև, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին միջամտության՝ հիմնվելով երկու երկրների անկախ կամքի վրա։ Նա նաև հույս է հայտնել, որ շուտով կավարտվեն համապարփակ երկկողմ համագործակցության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսության ոլորտներում գործակցության համար։


