
Իրանին մեկ շաբաթ ժամանակ ենք տվել Խամենեիի հուղարկավորության համար, որովհետև բարի ենք․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մեկ շաբաթով դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները, որպեսզի Թեհրանը կարողանա անցկացնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները։
Ռաշմոր լեռան մոտ ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Թրամփը նաև նշել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։ «Մենք ուժեղ հարված հասցրինք Իրանին, և նրանք շատ են ցանկանում կարգավորել հարաբերությունները։ Մենք նրանց մեկ շաբաթ ժամանակ տվեցինք հուղարկավորության համար, որովհետև բարի ենք»,- ասել է նա։


