23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը մարդասիրական օգնության մեքենաներին թույլ չի տվել մուտք գործել Գազայի հատված․ Al Jazeera

Իսրայելը մարդասիրական օգնության մեքենաներին թույլ չի տվել մուտք գործել Գազայի հատված․ Al Jazeera

Իսրայելի իշխանությունները մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներին թույլ չեն տվել մտնել Գազայի հատված. Հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը։

Ապրիլի 7-ին մարդասիրական օգնություն տեղափոխող 322 բեռնատարի թույլատրվել է Քերեմ Շալոմ և Ռաֆահ անցակետերով մտնել Գազայի հատված։ Նրանք տեղափոխում էին հիմնականում սնունդ, ջուր, շաքարավազ, ալյուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, այդ մեքենաներից ոչ մեկին թույլ չեն տվել մտնել պաղեստինյան անկլավի հյուսիսային հատված՝ չնայած իսրայելցի զինվորականների խոստումին՝ ապահովել հումանիտար մատակարարումների հոսքը տարածաշրջանի հյուսիսում գտնվող բնակչությանը։

Al Jazeera-ն նաև հայտնում է, որ Գազայի հատված հասնող մարդասիրական մատակարարումների ընդհանուր ծավալը մնում է անբավարար. մինչև 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելը օրական 400-ից 500 մարդատար օգնության բեռնատարներ էին ժամանում Գազայի հատված։