ABCMEDIA
Ռուսաստանի Քննչական կոմիտեն բացահայտել է Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց և ուկրաինական հատուկ ծառայությունների միջև եղած կապը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն բացահայտել է Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց և ուկրաինական հատուկ ծառայությունների միջև եղած կապը

Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչները տվյալներ  են ստացել Crocus City Hall-ում ահաբեկչության նախապատրաստման հանգամանքների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, գրում է ТАСС-ը։

«Ներկայումս քրեական գործով բացահայտվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ ներգրավված 11 անձ, որոնց բոլորին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, դեպքի հանգամանքների մասին նախաքննությունն արդեն զգալի տվյալներ է ստացել հանցագործությանը ահաբեկիչների նախապատրաստման մասին, ինչը կարող է վկայել նրանց կապի մասին ուկրաինական հատուկ ծառայությունների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։