ԱԱԾ-ն դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչության մասին հաղորդագրություն է տարածել
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով գիշերվանից Երևանի դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչության մասին հաղորդագրություններին։
«Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»: