ABCMEDIA
ԱԱԾ-ն դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչության մասին հաղորդագրություն է տարածել

ԱԱԾ-ն դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչության մասին հաղորդագրություն է տարածել

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով գիշերվանից Երևանի դպրոցներում  իբր ծրագրվող ահաբեկչության մասին հաղորդագրություններին։

«Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»: