ABCMEDIA
Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին

83 տարեկանում հիվանդությունից մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին։

Կավալին ծնվել է Ֆլորենցիայում։ Հայտնի դիզայների պապիկը՝ Ջուզեպե Ռոսին, եղել է Մաքիայոլիի շարժման անդամ, ում աշխատանքը ցուցադրված է Ուֆֆիցի պատկերասրահում։ Սովորելով տեղական արվեստի համալսարանում, նա նաև տպագրում էր որոշ ծաղիկների պատկերներ բրդյա կտորների վրա, որը գրավում էր գուլպաներ արտադրող գործարաններին։

1970-ականներին Կավալին հիմնել է իր սեփական «Roberto Cavalli» ապրանքանիշը։ Նրանք արտադրում են շապիկներ, ջինսեր և այլ հագուստներ։ 1998 թվականին հայտնվեց Just Cavalli ապրանքանիշի տղամարդկանց և կանանց հագուստը՝ երիտասարդների համար։ Հիմա աշխարհի ավելի քան 50 երկրում ներկայացված է Roberto Cavalli ապրանքանիշը։