ABCMEDIA
Իրանցիները հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն ուժի լեզուն․ Վարդան Ոսկանյան

Իրանցիները հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն ուժի լեզուն․ Վարդան Ոսկանյան

Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պատասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան  սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքին՝ Նեգևի անապատում։ Այս մասին  իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։

Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար», – գրել է Ոսկանյանը։