ABCMEDIA
Հիշեցրեք ինձ, ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի ռեժիմի գոնե մեկ հարված Ռուսաստանին․ Զախարովան պատասխանել է Իսրայելի դեսպանին

Հիշեցրեք ինձ, ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի ռեժիմի գոնե մեկ հարված Ռուսաստանին․ Զախարովան պատասխանել է Իսրայելի դեսպանին

Իսրայելը չի ​​դատապարտել ուկրաինական հարվածները Ռուսաստանի տարածքին, իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ՌԴ-ում Իսրայելի դեսպանի կոչին՝ դատապարտելու անցյալ գիշեր Իրանի հարձակումը Իսրայելի վրա։

«Սիմոնա, հիշեցրեք ինձ, ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի ռեժիմի գոնե մեկ հարված Ռուսաստանի շրջաններին: Չե՞ք հիշում: Ես ևս։ Բայց ես հիշում եմ իսրայելցի պաշտոնյաների պարբերաբար արվող հայտարարությունները՝ ի պաշտպանություն Զելենսկիի գործողությունների։ Այդ տականքների հանցավոր, ահաբեկչական գործողությունների, որոնց հետևանքով տարեցտարի սպանվում են խաղաղ բնակիչներ, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ», – գրել է Զախարովան։