ABCMEDIA
Իրանը ԱԳՆ է կանչել  Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին

Իրանը ԱԳՆ է կանչել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի գլխավոր տնօրենը կիրակի օրը գերատեսչություն է կանչել Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆին, Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուզելին և Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշին։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Իրանցի դիվանագետը դեսպաններին տեղեկացրել է, որ Անցած գիշեր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գործողությունը Իսրայելի ռազմակայանների դեմ ամբողջովին տեղի է ունեցել  ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համապատասխանությամբ և ի պատասխան «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարքին, հատկապես՝ Սիրիայում Իրանի դեսպանատն վրա  վերջին հարձակմանը»:

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր կառուցողական և արդյունավետ գործողություններով ցույց է տվել, որ միշտ ձգտել է կանխել լարվածության աճը, հավելել է դիվանագետը։