ABCMEDIA
Առողջապահության նախարարությունում կատարվող խուզարկությունից Ավանեսյանը տեղյակ չէր

Առողջապահության նախարարությունում կատարվող խուզարկությունից Ավանեսյանը տեղյակ չէր

Առողջապահության նախարարությունում խուզարկության մասին նախարարը մամուլից է տեղեկացել ու մանրամասների չի տիրապետում։ Լրագրողների հետ զրույցում է ասել Անահիտ Ավանեսյանը։
«Քանի որ նախարարությունում չէի, մամուլից իմացա։ Կխնդրեի հարցը խուզարկություն իրականացնելու հրաման տվողին տայիք․ նրանք ավելի լավ կիմանան՝ ինչու։ Ես որևէ գործի շրջանակում վերջերս չեմ հարցաքննվել»,- ասել է Ավանեսյանը։
Ավանեսյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է շրջանառվող լուրը, թե խուզարկությունը իրականացվում է պետպատվերի շրջանակում իրականացրած խախտման հետևանքով։
Հիշեցնենք՝ այսօր խուզարկել են Առողջապահության նախարարությունն ու «Ուիգմոր» բժշկական կենտրոնները։ ABC media-ի հետ զրույցում ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հստակեցրել է՝ խուզարկությունները կատարում են ԱԱԾ աշխատակիցները։